Նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. վարչապետ

Նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի»։ Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, «չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»։

Վարչապետը նաև մեկնաբանել է, թե ինչու է ասում, որ Գարեգին Բ-ն ստանձնել է «պատերազմի կուսակցության առաջնորդությունը»։ Ըստ նրա՝ պատարագի տեքստում հղում են անում Արցախի Հանրապետությանը. «Հղում ենք անում Արցախի Հանրապետություն, դա նշանակում է կոնֆլիկտ»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն նման նախադասություն նշանակում է պատերազմի կոչ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment