Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը չի մերժում միջնորդության հնարավորությունը։ Նրա խոսքով՝ որոշ եվրոպական երկրներ և Եվրամիությունը կարող են դեր ունենալ ճգնաժամի դիվանագիտական լուծման հարցում, եթե նախաձեռնությունները լինեն հավասարակշռված և հաշվի առնեն Իրանի շահերը։
«Եվրոպացիները մեծ պատասխանատվություն ունեն. նրանք չպետք է հաճոյանան ԱՄՆ-ին և Իսրայելին։ Նրանք պետք է բավականաչափ քաջ լինեն՝ այս անարդարության դեմ դուրս գալու համար, և եթե դա անեին, մենք կցանկանայինք նրանց տեսնել միջնորդի դերում»,- ընդգծել է Բաղային։
