ԵԺԿ-ն պատրաստակամ է քննարկել ՀՀ-ին և տարածաշրջանին վերաբերող հարցերը

ԵԺԿ-ն պատրաստակամ է քննարկել ՀՀ-ին և տարածաշրջանին վերաբերող հարցերը

12 մարտի 2026 – 12:32 AMT

PanARMENIAN.NetԵԺԿ-ն պատրաստ է այսուհետ նույնպես քննարկել Հայաստանին և տարածաշրջանին առնչվող հարցերը, քանի որ Հայաստանը դիտարկվում է որպես Եվրոպայի մաս: Այդ մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել, գնահատում ենք ձեր ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Մանֆրեդ Վեբերը, հայտնում է Արմենպրեսը:

Փաշինյանը, իր հերթին կարևորելով ԵԺԿ առաքելության դերակատարությունը, նշել է, որ կողմերը, ըստ էության, իրականացնում են նույն աշխատանքը։

«Դրա կարիքն ունի Հայաստանը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից ժամանել է Ստրասբուրգ, որտեղ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում:

Leave a Comment