Միայն աշխատավարձի բարձրացում չի եղել, այլ եղել է մարդկանց սոցիալական խնդրի լուծում. Տիգրան Ավինյան

Միայն աշխատավարձի բարձրացում չի եղել, այլ եղել է մարդկանց սոցիալական խնդրի լուծում. Տիգրան Ավինյան

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ բացի հիմնական աշխատանքներից, ճանապարհների, մանկապարտեզների և դրանց բակերի կառուցումից, նաև բարձրացվում է մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձը։

«Եվ որքան էլ մեր ընդդիմադիր գործընկերները փորձեն այս որոշումը կապել ընտրության հետ, եկե՛ք մի շատ կարևոր փաստ արձանագրենք։ Մենք նմանատիպ որոշում կայացրել ենք 2024 և 2025 թթ.՝ բարձրացրել ենք աշխատակիցների, սպորտդպրոցների, մշակութային կենտրոնների, երաժշտական դպրոցների և շատ այլ տարբեր աշխատակիցների աշխատավարձը», – ասել է քաղաքապետը և ընդգծել, թե ինչու են դա արել. «Որովհետև հասկացել ենք, որ տարիներ շարունակ այդ հարցին անդրադարձ չի եղել և ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր ուշադրության կենտրոնում եղել և մնալու են մեր աշխատակիցները»,-ասել է քաղաքապետը՝ շեշտելով, որ իրենց կատարած աշխատանքի համար այս քաղաքին և երևանցիներին տված արդյունքի համար ստանալու են համապատասխան վարձատվություն։

Ըստ քաղաքապետի՝ «այս աշխատավարձերի բարձրացումն ուղղակիորեն կապված է եղել առողջապահական ապահովագրության ներդրման հետ։ Աշխատավարձերի շեմն այնպես է որոշվել, որ մանկապարտեզների հազարավոր աշխատակիցներ ունենան հնարավորություն օգտվել առողջապահական ապահովագրության ստեղծած հնարավորություններից։ Սա միայն աշխատավարձի բարձրացում չի եղել, եղել է մարդկանց սոցիալական խնդրի լուծում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment