Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունը


Եվրոպացի ֆիզիկոսները բացահայտել են մեխանիզմներ, որոնք բացատրում են, թե ինչու արևային մարտկոցների արտադրության մեջ օգտագործվող պերովսկիտ հանքանյութի արհեստական ​​անալոգների որոշակի տեսակների կառուցվածքային արատների ի հայտ գալը չի ​​նվազեցնում դրանց արդյունավետությունը, գրում է science.mail.ru–ն։ Ըստ Ավստրիայի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի (ISTA) մամուլի ծառայության այդ հայտնագործությունը կօգնի ստեղծել ավելի արդյունավետ վահանակներ։ «2010-ականների սկզբին ֆիզիկոսները հայտնաբերեցին, որ կապարի և հալոգենների վրա հիմնված «արատավոր» պերովսկիտները կարող են կլանել լույսի էներգիան անսպասելիորեն բարձր արդյունավետությամբ։ Դրանք նաև հարմար նյութ են եղել LED-երի և ռենտգենյան դետեկտորների ստեղծման համար։ Ավելին, դրանք ունեն անսովոր քվանտային հատկություններ, այդ թվում սենյակային ջերմաստիճանում քվանտային վիճակները պահպանելու ունակություն», – բացատրել է ISTA-ի պրոֆեսոր Ժանիբեկ Ալպիշչևը։

Ինչպես բացատրում են ֆիզիկոսները, պերովսկիտները ճկուն և թեթև կիսահաղորդչային նյութեր են անսովոր հատկություններով և կառուցվածքով։ Դրանք կառուցվածքով նման են բնական հանքային պերովսկիտին, որը լավ է կլանում լույսը և այն վերածում էներգիայի այլ ձևերի՝ մետաղական ատոմների «խորանարդների» և թթվածնի ատոմների օկտաէդրների դասավորության շնորհիվ։

Պերովսկիտի վրա հիմնված էլեկտրամարտկոցները հաճախ արդյունավետության առումով գերազանցում են իրենց սիլիցիումային համարժեքներին։ Սակայն, մինչ օրս գիտնականները չեն հասկացել այդ բարձր արդյունավետության պատճառը և այն, թե ինչո՞ւ է այն պահպանվում նույնիսկ այս նյութերի մեջ բազմաթիվ թերությունների և խառնուրդների առկայության դեպքում։ Ֆիզիկոսները բացահայտել են եզակի մեխանիզմ, որի միջոցով այդ թերությունները մեծացնում, այլ ոչ թե նվազեցնում են պերովսկիտների լույսի կլանման արդյունավետությունը։

Կապարի և բրոմի վրա հիմնված պերովսկիտների օպտիկական հատկությունների և կառուցվածքի ֆիզիկոսների կողմից չափումները ցույց են տվել, որ պերովսկիտային բյուրեղների կառուցվածքային թերությունները կարևոր դեր են խաղում անցքերը էլեկտրոններից, դրական և բացասական լիցքերից բաժանելու և դրանք երկար հեռավորությունների վրա տեղափոխելու գործում։ Այդ թերությունները կանխում են էլեկտրոնների և անցքերի արագ միացումը միմյանց հետ, ինչը թույլ է տալիս ավելի մեծ էներգիայի արդյունահանում կլանված լույսից։

Հետազոտողները նշում են, որ այս հայտնագործությունը բացատրում է վերջին 15 տարիների ընթացքում հայտնաբերված կապարի և հալոգենի վրա հիմնված պերովսկիտների բազմաթիվ հակասական հատկություններ, ինչպես նաև թույլ է տալիս գիտնականներին ավելի ճշգրիտ վերահսկել դրանց հատկությունները՝ մանիպուլյացիայի ենթարկելով թերությունների և խառնուրդների կառուցվածքն ու հատկությունները: Ֆիզիկոսները եզրակացրել են, որ սա հնարավորություն կտա ստեղծել ավելի արդյունավետ արևային վահանակներ, սենսորներ և այլ սարքեր, որոնք հիմնված են այդ բնական նյութերի վրա:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Leave a Comment