Դուք մնացել եք 2000-ականների մթնոլորտում. Գալջյան

Դուք մնացել եք 2000-ականների մթնոլորտում. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձել է մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մասին ընդդիմադիրների քննադատություններին։

«Ձեզ թվում է՝ մարդիկ դա չեն հասկանում։ Դուք մնացել եք 2000-ականների մթնոլորտում, երբ 10.000 դրամ ընտրակաշառք բաժանելով մարդկանց ձայնն էին առնում, և ձեզ թվում է՝ մարդիկ այդ գիտակցության մեջ են»,-ասել է Արմեն Գալջյանը՝ ընդգծելով, որ կարմիր գծերից 1.7 մլրդ դրամ են հավաքագրել և տրամադրել մանկապարտեզների աշխատավարձերի բարձրացմանը։

«Բա, որ ասում են՝ մարդկանց գրպանից հանել ենք, վերադարձնում ենք մարդկանց։ Ո՞ւմ գրպանից հանենք։ Կարող է Ձեր ղեկավարներից մեկի, որը մեծահարուստ է», – ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment