168.am-ը գրում է․
Բաքվի XIII Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, ընդունվել է Համատեղ հռչակագիր, որը նախաստորագրվել էր մի քանի ամիս առաջ։
Նրա խոսքով՝ խաղաղությունն արդեն զգացվում է գործնականում՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին արդեն հրաձգություններ տեղի չեն ունենում, չկան զոհեր և կորուստներ։
«Մենք հանել ենք տարբեր ուղղություններով դեպի Հայաստան բոլոր բեռների փոխադրման սահմանափակումները։ Մենք սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ և ամենաանհրաժեշտ նավթամթերքների արտահանումն այդ երկիր»,- նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: