Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճային ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

125 կգ քաշայինների պայքարում Խաչատրյանն ընդամենը 40 վայրկյանում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկին՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։

Leave a Comment