«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան

«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան

«Էջմիածնի հրապարակում տեղադրված սյունը՝ Արցախի դրոշով, քաղաքաշինական նորմերին չի համապատասխանել: Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում ու դրա ապամոնտաժումը Նիկոլ Փաշինյանի՝ Վաղարշապատ կատարած վերջին այցով պայմանավորված չէ»,- այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանը:

«Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում՝ ինչ-որ մեկի անձնական նախաձեռնությամբ ու ինչ-որ մեկի անձնական ամբիցիաներից ելնելով: Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետև թեթև քամուց ճոճվել է: Հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է: Վտանգն է վերացվել»,- նշել է Ռոզա Կարապետյանը:

«Նրանից հետաքրքրվեցինք՝ համայնքապետարանը քննարկո՞ւմ է հրապարակից Արցախի հանված դրոշը սահմանված վայրում, անվտանգ ու քաղաքաշինական նորմերին համապատասխանող մեկ այլ վայրում տեղադրել: Ի պատասխան՝ Ռոզա Կարապետյանն ասաց՝ ոչ: Նրա խոսքով՝ համայնքապետարանն այսուհետև հետամուտ է լինելու, որ որևէ մեկը ինքնակամ, առանց սահմանված ընթացակարգի որևէ բան չտեղադրի համայնքում. «Ինքնաբուխ որոշումներ չկայացնեն ու առանց համայնքապետարանի հետ համագործակցելու ու առանց սահմանված ընթացակարգերի ոչինչ չտեղադրեն համայնքում»,- գրել է լրատվամիջոցը։

Leave a Comment