Մարտին Լյութեր Քինգ կրտսեր․ մարդու իրավունքների պայքարի խորհրդանիշը

Մարտին Լյութեր Քինգ կրտսեր․ մարդու իրավունքների պայքարի խորհրդանիշը

Դոկտոր Մարտին Լյութեր Քինգը Քաղաքացիական իրավունքների շարժման խորհրդանիշ է։ Նրա պայքարը հիմնված էր ոչ բռնի դիմադրության և ռասսայական անարդարության դեմ պայքարի վրա։ Ծնվել է Ատլանտա քաղաքում և մեծացել եկեղեցականների միջավայրում, որը նրան սովորեցրել է համայնքի ծառայության կարևորությունը։ Քինգը դարձել է Southern Christian Leadership Conference առաջնորդներից մեկը և կազմակերպել է խաղաղ ցույցեր ու բոյկոտներ՝ ներառյալ Montgomery-ի ավտոբուսային բոյկոտը։

Նրա գլխավոր ելույթներից մեկը «Երազանք ունեմ կամ I Have a Dream»-ն էր 1963-ին Վաշինգտոնում, որը դարձել է ռասսայական հավասարության պահանջի խորհրդանիշ։ Քինգի ջանքերով ընդունվեցին կարևոր օրենքներ՝ Քաղաքացիական իրավունքների օրենքը՝ 1964 թվականի և Ընտրական իրավունքների օրենք՝ 1965, որոնք պաշտպանել են քաղաքացիական և ընտրական իրավունքները։

Քինգի ոչ բռնի պայքարի մոտեցումը, որ ներշնչված է Մահաթմա Գանդիից, տարածվել է ամբողջ աշխարհում։ Նա սպանվել է 1968-ին Մեմֆիս քաղաքում, բայց նրա ազդեցությունը շարունակում է ոգեշնչել սոցիալական արդարության շարժումները։ Քինգի ժառանգությունը հիշեցնում է, որ ռասսայական հավասարության և մարդկային արժանապատվության պայքարը դեռ շարունակվում է։

Հատված Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» ելույթից

«…Ես այսօր ձեզ ասում եմ, իմ ընկերներ, որ չնայած դժվարություններին և հիասթափություններին՝ ես երազանք ունեմ: Այդ երազանքը խորը արմատավորվել է ամերիկյան երազանքում… Մեզ համար ակնհայտ է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար… Ես երազանք ունեմ այսօր:

Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ բոլոր ցածրադաշտերը կբարձրանան, բոլոր բլուրները և լեռները կիջնեն, անհավասար տեղանքները կվերածվեն հարթավայրերի, կորացած տեղանքները կդռանան ուղիղ, Աստծո մեծությունը մեր առջև կկանգնի, և բոլոր մահկանացուները միասին դրանում կհամոզվեն:

Այդպիսին է մեր հույսը: Դա հավատ է, որով ես վերադառնում եմ Հարավ: Այդ հավատով մենք կկարողանանք հուսահատության լեռից հատել հույսի քարը: Այդ հավատով մենք կարող ենք մեր ժողովրդի աններդաշնակ ձայները վերածել եղբայրության հիանալի սիմֆոնիայի…»:

Leave a Comment