Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․
«Սիրելի երևանցիներ, Նուբարաշենի աղբավայրում դեռևս նախորդ տարի շատ ինտենսիվ հրդեհներ էին տեղի ունենում: Ինչպես հիշում եք հանձնարարեցի որոշակի փոփոխություններ իրականացնել աղբավայրում: Աղբավայրում՝
– տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ,
– ամբողջ տարածքը ցանկապատվել է,
– արդիականացվել և կահավորվել է պահակակետը,
– անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ և շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ:
Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։ Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար:
Այս միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը ու հնարավորություն կտան կենտրոնանալ աղբի վերամշակման նոր գործարանի կառուցման վրա»:
