
Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել 3 քաղաքացիական նավ, դրանցից մեկը հրդեհվել է։
Այս մասին հաղորդել է BBC-ն։
Թաիլանդի դրոշի ներքո նավարկող Mayuree Naree կոնտեյներային նավը, Ճապոնիայի դրոշի ներքո նավարկող One Majesty կոնտեյներային նավը և Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Star Gwyneth բեռնատար նավը մարտի 11-ին հարվածի են ենթարկվել։
Ծովային անվտանգության Vanguard ընկերությունը BBC-ին մանրամասներ է տրամադրել հարձակման ենթարկված բոլոր երեք նավերի մասին։
One Majesty-ի վրա հարձակումից հետո 10 սանտիմետրանոց անցք է առաջացել ԱՄԷ-ի Ռաս ալ Խայմա նավահանգստից մոտավորապես 29 մղոն (47 կմ) հյուսիս և այժմ ուղևորվում է անվտանգ նավահանգիստ։
Star Gwyneth-ը վնասվել է Դուբայից մոտավորապես 57 մղոն (92 կմ) հյուսիս։ Անձնակազմն այժմ անվտանգ է…
Mayuree Naree-ն գտնվում էր Օմանից մոտավորապես 12 մղոն (19 կմ) հյուսիս, երբ կոնտեյներային նավը հարձակման է ենթարկվել, նավի վրա հրդեհ է բռնկվել։
Իրանը հայտարարում է, որ թույլ չի տա, որ «ոչ մի լիտր նավթ» Հորմուզի նեղուցով հասնի Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց գործընկերներին, և նրանց ուղղությամբ շարժվող ցանկացած նավ կամ լցանավ կդառնա օրինական թիրախ։
Հայտնել ենք նաև, որ իրանցիները Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ ականներ են տեղադրել։