AI-ն օգնում է հայտնաբերել նոր հակաբակտերիալ միացություններ

AI-ն օգնում է հայտնաբերել նոր հակաբակտերիալ միացություններ

Արհեստական բանականությունն առաջարկում է նոր դեղամիջոցներ Պարկինսոնի հիվանդության, հակաբիոտիկակայուն սուպերբակտերիաների և հազվագյուտ հանդիպող բազմաթիվ հիվանդությունների դեմ։

Ամեն տարի մոտ 1.1 միլիոն մարդ մահանում է վարակներից, որոնք նախկինում հեշտությամբ բուժելի էին: Մասնագետները նախազգուշացնում են, որ, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, մահացությունների թիվը 2050 թվականին կհասնի ավելի քան 8 միլիոնի:

Նոր հակաբիոտիկների մշակումը շարունակում է մնալ դանդաղ և ծախսատար գործընթաց:

Բժշկական ճարտարագիտության պրոֆեսոր Ջեյմս Քոլինսը նշում է, որ  կարող ենք մի քանի օրվա կամ նույնիսկ ժամերի ընթացքում ուսումնասիրել քիմիական միացությունները։ 

Սա օրինակ է այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունը բացում դեղերի հայտնաբերման նոր փուլ՝ խոստանալով առաջընթաց մեր ժամանակների ամենաբարդ բժշկական խնդիրների լուծման մեջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment