Աֆղանա-պակիստանյան ռազմական հակամարտությունը՝ որպես իրանական գլուխկոտրուկի մաս

Աֆղանա-պակիստանյան կոնֆլիկտային հարաբերությունները բրիտանական գաղութարարների կողմից մինչև վերջ անորոշ թողնված սահմանի պատճառով, ինչպես տարածաշրջանում շատ այլ կռիվներ, ունեն երկարատև պատմություն։ Սակայն դրանց ներկայիս սրացումը, որն, ըստ էության, ստացել է, այսպես կոչված, ցածր ինտենսիվության պատերազմի բնույթ, հնարավոր չէ դիտարկել Իրանի դեմ հարևանությամբ ծավալված ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ ագրեսիայի կոնտեքստից դուրս։

Առաջինն իրանական իրադարձությունների ստվերում մնացած այս պատերազմի ոգեշնչումը միանգամայն ակնհայտ նպատակ է հետապնդում՝ չեզոքացնել վերջին շրջանում Թեհրանի հետ ավելի սերտացող Քաբուլը և Իրանի դեմ ուժային գործողություններում ներգրավել միջուկային Պակիստանին։ Բացի այդ, բարդ դրության մեջ է դրվում միաժամանակ Չինաստանը, քանի որ Պակիստանը, իսկ վերջերս հարաճուն աստիճանով նաև Աֆղանստանը, նրա սերտ գործընկերներն են։

Այսպիսով Իրանից շեղվում է նաև Պեկինի ուշադրությունը։ Ընդ որում, տվյալ մեծ տարածության մեջ քաոս մտցնելու ընդհանուր պատկերի հետևում հստակ երևում է ամբողջ Եվրասիայի տրանսպորտային միջանցքների նկատմամբ վերահսկողություն ապահովելու Վաշինգտոնի աշխարհաքաղաքական ձգտումը։

Պակիստանի և Աֆղանստանի միջև տխրահռչակ Դյուրանդի գծի երկու կողմերում մանր բախումներն ու ահաբեկչությունները, որոնք իրականացվում են ոչ մեկի, ոչ էլ մյուսի կողմից չվերահսկվող ռազմատենչ խմբերի և կազմակերպությունների կողմից, ինչպիսին են ԴԱԻՇ-Խորասանը, անընդհատ տեղի են ունենում: Իրականում, նրանց անդամները չեն ճանաչում որևէ իշխանություն իրենց գործունեության տարածքում, ուստի փոխադարձ մեղադրանքների փոխարեն Քաբուլի և Իսլամաբադի համար ավելի արդյունավետ կլիներ համագործակցել այդ ահաբեկիչների դեմ պայքարում, ինչը դեռևս չի իրականացվել:

Ավելին, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության մեկնարկի նախօրեին Պակիստանի հզոր ավիահարվածներն աֆղանական տարածքի ուղղությամբ նրանց կոնֆլիկտային հարաբերությունները վերածեցին բաց միջպետական մարտական բախումների, որոնք շարունակվում են անդադար հարաճուն ուժով։

Միայն մարտի 7-ին, օրինակ, Պակիստանը հարվածներ է հասցրել աֆղանական Պակտիա, Պակտիկա, Հոսթ, Մայդան-Վարդակ և Կունար նահանգներին։ Երկու կողմից էլ արդեն շուրջ քանի հազար մարդ է զոհվել։ Ամենօրյա կորուստների հաշիվը տասնյակ ու հարյուրավոր է։  Փախստական է դարձել ավելի քան 100 հազար մարդ։

Զուգահեռաբար Պակիստանը հայտարարել է Սաուդյան Արաբիային «Իրանի հարձակումներից» պաշտպանելու պատրաստակամության մասին՝ իրենց միջև գոյություն ունեցող համատեղ պաշտպանության մասին պայմանագրի համաձայն: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է տարածաշրջանից դուրս գրված նախագծի համաձայն։

«Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը պահանջել է հավաքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի միջոցներ ձեռնարկի, ինչպես ինքն է հայտարարել «Պակիստանի հարձակումն Աֆղանստանի վրա» կանգնեցնելու համար: Ավելի վաղ Մուջահիդը քննադատել էր Անվտանգության խորհրդին՝ հայտարարելով, որ վերջինս կորցրել է վստահությունը և, իր խոսքով, դարձել է «գործիք արևմտյան երկրների ձեռքում»:

Ցավոք, ԱՄՆ-ի խոչընդոտման պատճառով այս միջազգային մարմնի նոր նիստի ելքը նույնպես հեշտ է կանխատեսել։

Համաշխարհային փորձագետները դեռ մտածում են այն մասին, թե որն է, այնուամենայնիվ, Թրամփի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հիմնական ձգանը՝ նրա անձնական քմահաճույքնե՞րը, որոնք հակասում են ԱՄՆ նախագահի սեփական հայտարարություններին և ծրագրերին, թե՞ Իսրայելի ազդեցությունը:

Համընդհանուր պատասխան չկա: Սպիտակ տան կողմից Խաղաղության Նոբելյան մրցանակի հույսերը, ըստ երևույթին, հետաձգվել են, մինչ պատերազմի թմբուկները որոտում են:

Ինչ վերաբերում է Նեթանյահուի ազդեցությանը, ապա նրա սեփական շահերը մի փոքր ավելի համեստ են, քան այս սկսված գլոբալ գործողությունը, որը հեռու է մեկ երկրի սահմաններից։ Իսրայելի վարչապետին բավական է «փոշիացնել» Իրանը, իսկ կոռուպցիոն գործերով դատը՝ հետաձգել։ Ուստի Վաշինգտոնում, ըստ երևույթին, ճիշտ են, երբ ասում են, որ իրենք են Իսրայելին մղել գործողություն սկսելու, այլ ոչ թե հակառակը։

Եթե նայենք Միացյալ Նահանգների վարչակազմի գործողություններին ավելի գլոբալ համատեքստում, ապա ամերիկացիների ներկայիս ռազմատենչ պահվածքի դրդապատճառներ կարող են լինել նաև այլ, նրանց կարծիքով, հիմնավոր պատճառներ։  Մասնավորապես, ուշագրավ են Թրամփի վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության բանակցությունների քողի տակ ձեռնարկած քայլերը՝ Եվրասիայի հիմնական տրանսպորտային առանցքներն ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար, քայլ, որով նա չափազանց հպարտ է։

Կովկասում, օրինակ, այն «կողպեք է կախել «Հյուսիս–Հարավ» միջանցքում՝ հիպոթետիկ Զանգեզուրի (Սյունիքի) միջանցքի շրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրով։ Համաձայն այդ նախագծի՝ առանց ավելորդ համեստության Թրամփի անվան խաղաղության և բարգավաճման միջազգային ճանապարհով (TPIPP-չշփոթել, ինքներդ գիտեք՝ ինչի հետ), տվյալ գոտում նախատեսվում է նաև ամերիկյան պահակային բազայի ստեղծում՝ մինչև հազար մարդ ռազմականացված անձնակազմով։

Իսկ Արևելք-Արևմուտք առանցքի վրա, որի շրջանակներում Չինաստանն արդեն ծախսել է մինչև 0,5 տրիլիոն դոլար՝ «Գոտի և ուղի» երթուղին առաջ տանելու համար, Թրամփը հասել է Կենտրոնական Ասիայում իր առանցքային օղակի հատկացմանը՝ «միջին միջանցքի» անվան տակ։ Վերջինիս օպերատորը, Ղազախստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ համաձայնությամբ, նույնպես պետք է դառնա ԱՄՆ-ն։ Այսինքն՝ TRIPP-ը պետք է պատվաստվի նաև այնտեղ։

Միացյալ Նահանգների ներկայիս առաջնորդի տեսանկյունից գործարքը սուպեր է: Ապրանքները օտար են, իսկ վերահսկողությունը՝ ամերիկյան։ Ամբողջ Եվրասիան կախվածության մեջ է՝ առանց պատերազմի: Բայց պատերազմն, այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, անհրաժեշտ էր։ Իհարկե, նման ռեյդերային զավթումները գլոբալ մասշտաբով չէին կարող կազմակերպել ազգային ինքնիշխանությունը պահպանած այն տերությունները, որոնք գտնվում են երկու առանցքների երկայնքով։

Իրանը, չհրաժարվելով արդեն կնքված Հյուսիս-Հարավ նախագծերից, սկսել է այլընտրանքային երթուղիներ փնտրել՝ շրջանցելով Ադրբեջանը։ Պատահական չէ, որ վերջինս, թեև պաշտոնապես հայտարարել է Իրանի դեմ պատերազմին չմիջամտելու մասին, գործնականում բավականին թշնամական դիրք է գրավում Թեհրանի նկատմամբ։ Ձեռք են բերվել, մասնավորապես, ռուս-իրանական պայմանավորվածություններ Կասպից ծովով նավարկության ակտիվացման վերաբերյալ, ինչը, ի թիվս այլ բաների, կապահովեր Վոլգայի նավաշինարանների ամբողջական բեռնումը։

Շուտով պետք է ավարտվի իրանական երկաթուղիների զուգակցումը Թուրքմենստանի նմանատիպ ուղիների հետ։ Դրա միջոցով Հյուսիս-Հարավ երթուղին կգործարկվի Կասպից ծովի արևելյան ափով։

Ավելի նշանակալից են Իրանի Չաբահար նավահանգիստը Աֆղանստանի Հերաթ և Մազարի Շարիֆ քաղաքներով երկաթուղով Կենտրոնական Ասիայի հետ ուղղակիորեն կապելու ծրագրերը: Այնտեղ գտնվող հետխորհրդային երկրների համար դա կլինի ամենակարճ և շահավետ ելքը համաշխարհային շուկաներ։ Եվ ինչու են այդ դեպքում նրանց պետք TRIPP-ը, որին, բացի այդ, կասկածանքով են նայում Չինաստանն ու Ռուսաստանը՝ տարածաշրջանի գլխավոր տնտեսական գործընկերները։

Իսկ ահա Ռեզա Փահլավին կամ Իրանում Վաշինգտոնի մեկ այլ ավելի կարողունակ կամակատարը, անշուշտ, չի հրաժարվի, այստեղից էլ ռեժիմը ցանկացած գնով փոխելու մոլուցքային ցանկությունը:

Այս լույսի ներքո Աֆղանստանի դերը ստանում է յուրահատուկ դեր։ Պահպանելով իրենց կոշտ դիրքորոշումը՝ թալիբները չինական ներդրումների օգնությամբ սկսել են երկրում աննախադեպ ենթակառուցվածքային վերափոխում։ Կառուցվում է 3 միլիոն մարդու համար նախատեսված նոր Քաբուլ, երկաթուղիներ և մայրուղիներ, հսկայական ջրանցքներ և շատ ավելին։

Այսպես, մոտակա օրերին պետք է բացվի Աֆղանստանի և Չինաստանի միջև 300-կիլոմետրանոց Վախանի միջանցքով երթևեկությունը, որն ավելի ժամանակակից է և շատ առումներով գերազանցում է Չինաստանի և Պակիստանի միջև հայտնի Կարակորումի մայրուղին։ Ապագայում Վախանի միջանցքի երկայնքով նախատեսվում է կառուցել նաև երկաթուղի՝ Մազարի–Շարիֆ մուտքով։ Այսպիսով, Արևելք-Արևմուտք երթուղու հիմնական բեռնափոխադրումները կարող են նոր ուղիներով անցնել Աֆղանստանով և Իրանով՝ մի կողմ թողնելով այն հատվածները, որոնք ամուր թամբել է ԱՄՆ-ը։ Իսկ Քաբուլը համաշխարհային հաղորդակցությունների վերջին փակուղուց, որն ընդհանրապես զուրկ է երկաթուղիներից, հնարավորություն ունի վերածվել Եվրասիայի գրեթե գլխավոր տրանսպորտային խաչմերուկի։

Իզուր չէ, որ Թրամփը շարունակում է նրանից պահանջել «վերադարձնել» Ամերիկային Բաղրամի ավիաբազան, իսկ առանց դրա, իբր, Աֆղանստանի հետ ոչ մի կարգավորում ու նրանցից պատժամիջոցների չեղարկում չի լինի։ Բայց պատասխանը հին է, ինչպես այս երկիրը. «Եկեք, վերցրեք»։ ԱՄՆ վարչակազմի ներկայիս ողջ անխոհեմությամբ հանդերձ անհնար է պատկերացնել, որ ինչ-որ մեկն այնտեղ նորից քիթը կխրի։

Երևում է՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների համար Իրանին և Աֆղանստանին խաղից դուրս բերելու մտադրությունները նրանց դեմ ԱՄՆ-ի ներկայիս ռազմական էքսպանսիայի գլխավոր դրդապատճառներից են։

Ընդ որում, աֆղանական ուղղությամբ որպես գլխավոր վստահված ուժ է ընտրվել Պակիստանը, որը Քաբուլի հետ հին թշնամանքից բացի, ունի նաև աշխարհաքաղաքական պատճառներ։

Իսլամաբադը համաշխարհային շուկա չինական ապրանքների դուրս գալու սեփական միջանցքն է առաջ տանում Կարակորումի մայրուղով և Պակիստանյան Գվադար նավահանգստով, որը գտնվում է իրանական Չեբեհարից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա:

Նա հազիվ թե սկսեր իր ներկայիս գործողություններն Աֆղանստանի դեմ, որը խաթարում է այդ երկրում չինական նախագծերը, եթե հավանություն չտար Վաշինգտոնից։

Բարդ դրության մեջ է հայտնվել Պեկինը, որը ստիպված է ընտրություն կատարել այդ երկու պետությունների միջև։

Առայժմ նա հաշտեցնողիմդեր է խաղում՝ չցանկանալով մինչև վերջ հրաժարվել Պակիստանի հետ դաշնակցությունից, որում չինական շատ ռեսուրսներ են ներդրված։ Սակայն տրամաբանությունը հուշում է, որ իրանա-աֆղանական տարբերակը շատ առումներով նախընտրելի կլիներ պրագմատիկ Չինաստանի համար։ Այն ավելի ընդգրկուն է՝ թույլ տալով լուծել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների միացման խնդիրները, ավելի քիչ խոցելի է Արևմուտքի միջամտությունից։

Բացի այդ, Պակիստանի փաստացի համերաշխությունն Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններին դժվար թե նրան միավորներ ավելացնի չինացիների աչքում։

Երկրի համար արևմտյան շահերը սպասարկելու վտանգի մասին զգուշացնում են Իսլամաբադի իշխանություններին ընդդիմությունը, ինչպես նաև մամուլը: Այսպես, ճեպազրույցի ժամանակ իշխանությունից հեռացված վարչապետ Իմրան Խանի «Շարժում հանուն արդարության» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ֆարուք Սաթարը հայտարարել է. «լավ ծրագրված դավադրության արդյունքում մուսուլմանական մյուս երկրները նույնպես առանց որևէ պատճառի ներքաշվում են պատերազմի մեջ»: Իսլամական լիգայի պատգամավոր Ալի Մուհամմադ Խանը դատապարտել է Իրանի վրա հարձակումը և, նկատի ունենալով Թրամփին, հարց է ուղղել վարչապետ Շեհբազ Շարաֆին՝ «կարո՞ղ է արդյոք մահմեդական մեծ առաջնորդին սպանած մարդը խաղաղության ջատագով լինել»:

Islamabad Daily Post-ը գրում է՝ Վաշինգտոնն ու Թել Ավիվը գայթակղվում են օգտվել Իրանի մտացածին թուլությունից, սակայն տարածաշրջանային իրողությունները ոչ մի տեղ չեն վերացել։ Երկարատև ճգնաժամերը նեղացնում են դաշնակիցների շրջանակը և ավելացնում ծախսերը՝ զրոյացնելով ճնշման լծակները։ Պակիստանի ռազմավարական վերլուծաբանները «հասկանում են, որ գերտերության հետ դաշինքը կարող է արագ շրջվել երկրի դեմ, եթե քաղաքականությունը փոխվի՝ կախված նախընտրական ցիկլերից»:

Նրանք կարծում են, որ «Պակիստանը, իր հերթին, պետք է չտրվի Աֆղանստանում մարտավարական հաղթանակների գայթակղությանը»: Քաբուլում ռեժիմի տապալման փորձերին ենթադրյալ մեղսակցությունը կարող է հանգեցնել անդրսահմանային բռնության, փախստականների հոսքի և հարևաններից դիվանագիտական մեկուսացման: Սակայն նրանց հետ համագործակցությունից լիակատար հրաժարվելը թանկ կնստի Պակիստանի վրա, որի տնտեսությունը նախկինի պես կախված է արտաքին գործոններից»:

Ինչ վերաբերում է անձամբ Թրամփի դերին միջտարածաշրջանային ճգնաժամում, ապա նրա համար դա սովորական պրակտիկա է. «ոչ մի անձնական բան, պարզապես մի փոքր արյունահեղությամբ բիզնես», քանի որ առանց «բռնցքամարտի» սովորական մրցակցությանը ԱՄՆ տնտեսությունը, ի հեճուկս ողջ քաջության, այլևս չի դիմանում։ Ամերիկյան առյուծը մարման փուլում, ակնհայտորեն, իր պոչի ճոճանակով կխփի ավելի քան մեկ կաթսա, բայց արդյո՞ք նա կկարողանա սոսնձել գոնե մեկը:

ԴՄԻՏՐԻ ՄԻՆԻՆ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Leave a Comment