Դատարանը Գագիկ Ծառուկյանին անմեղ է ճանաչել ընտրակաշառքի գործով – Armenia Today

Հակակոռուպցիոն դատարանը գործարար, « Առաջ Հայաստանին» նախաձեռնության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անմեղ է ճանաչել։

Ծառուկյանին և «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընտրակաշառք տալու համար։

Ըստ դատախազության՝ 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին իբր կաշառք է տրվել՝ հօգուտ կուսակցական դաշինքներից մեկի քվեարկելու նպատակով։

Դատական նիստի ընթացքում փաստաբան Էմին Խաչատրյանը պահանջել էր արդարացնել Ծառուկյանին։ Գործարարն ինքը հրաժարվել էր հանդես գալ վերջին խոսքով։

Leave a Comment