ԱՄԷ-ն մեղադրել է Իրանին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հшրձակման մեջ



Tert.am-ը գրում է․


ԱՄԷ-ն մեղադրել է Իրանին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ։



Իրանի հրթիռային հարձակումները ԱՄԷ տարածքում ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքներին և կենսական նշանակության օբյեկտներին՝ անկախ քաղաքացիական բնակչության թվից։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։

«Իրանը պնդում է, որ թիրախավորում է Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաները, սակայն օգտագործված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի քանակը վկայում է բոլորովին այլ իրականության մասին։ Հարձակումները ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքներին և կենսական նշանակության օբյեկտներին՝ առանց հաշվի առնելու քաղաքացիական բնակչության և անմեղ մարդկանց շահերը», – գրել է նա X-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment