Մարդ ինչքան նեղ վիճակում պետք է լինի, որ նման բան գրի

Անդրադառնալով Նիկոլի՝ ԵԽ-ում ունեցած ելույթին՝ վերջինիս աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արոն փորձել է եվրոպացիների ծափերից քաղաքական կապիտալ քամել շեֆի համար: «Հայաստանի վարչապետին ճանապարհեցին ծափահարություններով․ ահա այսպես են ընդունում անկախ ու ինքնիշխան պետության ղեկավարին»,-գրել է Արոն:

Մարդ ինչքան նեղ վիճակում պետք է լինի, որ օտարների՝ քաղաքավարությունից ու արարողակարգային նրբություններից բխող գործողությունը փորձի մեկնաբանել նման լույսի ներքո: Այս էժանագին քարոզչությունը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ ներքին լսարանի «աչքերին թոզ փչելու» և իրականության զգացումը վերջնականապես կորցրած իշխանությանը գոնե արտաքին «փայլով» կենդանության նշաններ հաղորդելու։ Երբ ամեն ինչ փլուզվում է, թերևս մնում է միայն ծափահարություններից կառչելու տարբերակը, ինչ էլ արել է Արոն՝ գցելով ՔՊ-ի հեղինակությունը:

Որևիցե պետության ղեկավարի աշխարհում կարող են իսկապես հարգել միայն սեփական երկրի շահերը պաշտպանելու ունակության համար, մինչդեռ Նիկոլին ուղղված ծափահարությունները հակառակի մասին են. ծափահարում են, քանի որ վերջապես գտել են մի խելապակասի, որի օգնությամբ իրենց շահերն են տարածաշրջանում առաջ տանում հայկական կենսական շահերի հաշվին։ Սա ոչ թե հարգանք է, այլ թուլափայ՝ շպրտված Նիկոլի երեսին, որ ավելի ոգևորվի ու հայկական շահերն ավելի մեծ եռանդով խուրդի:

Ու խուրդելու է, անկասկած, եթե ամռանը նույն այդ ծափահարողների ջանքերով վերարտադրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment