Միրզոյանն ու Սիկորսկին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Միրզոյանն ու Սիկորսկին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

11 մարտի 2026 – 17:16 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները:

Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության հարթակում Հայաստան–Լեհաստան գործընկերության խորացման կարևորությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա բարձրաստիճան այցերին և նախատեսվող միջոցառումներին։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment