Հայաստանը կներկայանա SIAL Paris համաշխարհային սննդի ցուցահանդեսին. ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 20-ը

Հոկտեմբերի 17-21-ը Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Paris Nord Villepinte Exhibition Centre ցուցահանդեսային համալիրում կկայանա SIAL Paris միջազգային սննդի արդյունաբերության ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Այս տարի Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երկրորդ անգամ։ Հայաստանի ներկայացվածությունը կապահովի երկու առանձին մասնագիտացված սրահներում՝ սննդամթերք և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

SIAL Paris-ը սննդի արդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն և հեղինակավոր մասնագիտական հարթակներից մեկն է։

Ցուցահանդեսի մանրամասներին և գրանցման պայմաններին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում։

Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով (https://mineconomy.am/media/37060/287-L_signed.pdf):

Հավելենք, որ բացի մասնակցության պայմաններում նշված պարտավորություններից, ճանապարհածախսը և կեցության  ծախսերը կատարվում են մասնակիցների կողմից։

Միջոցառման գրանցման ժամկետը երկարաձգվել է։ Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել մինչև մարտի 20-ը՝ ժամը 18:00-ն, հետևյալ հղումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment