Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` փետրվարի հաշվետվությունը

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։

2026 թվականի փետրվարին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝

  • 22,9 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ,
  • 146 բջջային հեռախոս,
  • 198 բջջային հեռախոսի պարագա,
  • 6 wi-fi սարք,
  • 12 կտրող-ծակող առարկա,
  • 66 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից:

 

Leave a Comment