«Խոզը» տարրական լոգիկայի խնդիր ունի



Հարցին՝ ո՞րն է երաշխիքը, որ ձեր օրոք նոր տարածքներ չեն օկուպացվի, ՔՊ-ական «Խոզը» հայտարարել է, թե ամենամեծ երաշխիքը Հայաստանի լեգիտիմությունն է, երկրորդ՝ աշխարհում անվտանգության թիվ մեկ երաշխիքը խաղաղությունն է. չկա խաղաղությունից ավելի լավ անվտանգության երաշխիք, և եթե կա խաղաղություն, կա անվտանգության 100%-անոց երաշխիք:

Քաղաքական ռեալիզմն ու պետությունների անվտանգության ապահովման դասական կանոնները հուշում են,որ Ալեքսանյան Վահագը ռամսերը խառնել է՝ կարծելով, թե Նիկոլի «լեգիտիմությունը» ժամանակակից աշխարհում կարող է որևէ մեկի տանձին լինել այն դեպքում, երբ բոլորին է տեսանելի, թե ինչ են աշխարհի գերտերությունները հենց հիմա անում:

Պետք է իմանալ, որ հատկապես ժամանակակից աշխարհում միջազգային համակարգը, որն իբր պետք է երաշխավորի Հայաստաի անվռանգությունը, գործում է քաոսի պայմաններում, ինչը նշանակում է, որ առանց ռազմական, տնտեսական կամ դաշնակցային ռեսուրսների Հայաստանը չի կարողանալու զուտ իրավական լեգիտիմությամբ կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան այն էլ մի դեպքում, երբ բոլորս ենք տեսնում՝ ինչ է Մերձավոր Արևելքում կատարվում:

Ինչ վերաբերոյ է «Անվտանգության թիվ մեկ երաշխիքը խաղաղությունն է»-ին, ապա «Խոզը» ակնհայտորեն ունի պարզ լոգիկայի խնդիր. խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք, քանի որ այն անվտանգության արդյունքն է, իսկ երաշխիքները մարտունակ բանակն է, ռազմաքաղաքական դաշինքները և այլն: Սրանցից ո՞ր մեկն ունի այսօր Հայաստանը, եթե հաշվի ենք առնում այն, թե ինչպես է դեղին խնձոր ծամում փարիզներում Նիլոլը…

Խաղաղություն կլինի, եթե այն գեներացնող գործիքակազմերի պակաս չլինի, իսկ այդ գործիքակազմերի գեներացիան կանխելու, Հայաստանը որպես Իլհամի պրոքսի պահելու գործը հանձնարարված է Նիկոլին, որը սրբորեն իր միսիան կատարում է՝ ինքն իրեն ու Հայաստանը հաճույքով խայտառակելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment