Ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն ենք տեսնում. վարչապետ

Ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն ենք տեսնում. վարչապետ

Վարչապետ Փաշինյանը Եվրոպական Խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հայտարարության ժամանակ ասել է, որ իր համար պատիվ է հյուրընկալվել «ժողովրդավարության տանը»:

«Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ուղին ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա:

Փաշինյանը հիշեցրել է, որ 2025-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, որը, ըստ վարչապետի, պատմական նոր փուլ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերություններում. «Դա մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment