Ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեցին Ցեղասպանության թանգարանից։
«Տնօրենն ազատման դիմում է գրել, բայց այդ մասին առայժմ որևէ իրավական ակտ չկա», – նշեցին թանգարանից՝ հավելելով, որ այլ բանավոր մեկնաբանություն չեն կարող տալ։