Կրեմլն ակնհայտ է համարում, որ Բրյանսկի ուղղությամբ Storm Shadow հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերի հարվածն անհնար էր առանց բրիտանացի մասնագետների մասնակցության։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ այս հրթիռների արձակումը հնարավոր չէր լինի առանց բրիտանացի մասնագետների։ Մենք լիովին գիտակցում ենք դա, և, իհարկե, մենք դա հաշվի կառնենք», – ասել է Կրեմլի խոսնակը։
