Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ևս 32 քաղաքացի, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ բացի ՀՀ քաղաքացիներից դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաև այլ երկրների քաղաքացիներ՝ բնակության երկիր վերադառնալու նպատակով:
Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածքների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Ռազմական գործողությունների մեկնարկից հետո մարտի 5-ին առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ էր իրականացել։
Կարդացեք նաև՝
