Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ: Նրան օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Այսօր Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակում կկայանա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։