Իրանի պատերազմը ԵՄ-ը 27 անդամ երկրների քաղաքացիների համար արդեն արժեցել է մոտ 3 միլիարդ եվրո (3.5 միլիարդ դոլար) էներգակիրների ներմուծման համար։
«Գազի գները բարձրացել են 50%-ով, իսկ նավթի գները՝ 27%-ով։ Եթե դա վերածենք եվրոյի, պատերազմի 10-օրյա ժամկետն արդեն եվրոպացի հարկատուների համար արժեցել է լրացուցիչ 3 միլիարդ եվրո հանածո վառելիքի ներմուծման համար», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Սա մեր կախվածության գինն է», – ասել է նա Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ԵՄ օրենսդիրներին՝ նշելով, որ եվրոպական վերականգնվող էներգիայի և միջուկային էներգիայի գինը մնացել է անփոփոխ։
Ֆոն դեր Լեյենը մերժել է ԵՄ-ին ուղղված կոչերը՝ վերադառնալ ռուսական էներգակիների գնումներին։
