ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կրտսեր սերժանտ Վ.Հ.-ի նկատմամբ նոր հանրային քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան, հայտնել է ԳԴ-ն։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը։
Ըստ հրապարակման՝ Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Նշվում է, որ 2026 թվականի մարտի 5-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան:
