Մարտի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Տաշիր Պիցցա» սննդի կետի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Կոտայքի համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 00։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող «Արարատ» բանկի հարևանությամբ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հովհաննես Տ․-ի, 17-ամյա Ն․ Հ․-ի, 23-ամյա Ռազմիկ Պ․-ի, մյուս կողմից՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Մհեր Մ․-ի և 21-ամյա Գարիկ Հ․-ի միջև, որի ընթացքում վերը նշված անձինք փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելով միմյանց հասցեին ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։
Կայքի տեղեկություններով՝ Ն. Հ․-ն, Ռազմիկ Պ․-ն և Հովհաննես Տ․-ն նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: