Միրզոյանն ու Բարոն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Միրզոյանն ու Բարոն  քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

11 մարտի 2026 – 11:31 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում: Միրզոյանն ընդգծել է իրավիճակի հանգուցալուծման, տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առանցքային, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ծրագրերին:

Նախարարներն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքին ընդառաջ տարվող աշխատանքներին: Ընդգծվել է ներկայիս միտումների պայմաններում ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ շարունակական փոխգործակցությունը:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment