Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է այրվnւմ



Հորմուզի նեղուցում բեռնատար նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, և իրականացվում է անձնակազմի տարհանում: Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։



«UKMTO-ի անվտանգության հարցերով աշխատակիցը հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում՝ Օմանից 11 ծովային մղոն դեպի հյուսիս: Հաղորդվում է, որ բեռնատար նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով տախտակամածին հրդեհ է սկսվել»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment