Խորը վշտով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի մահվան մասին:
Երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում պարոն Բայբուրդյանն իր ուրույն ներդրումն է ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության դիվանագիտության, այնպես էլ գիտության և կրթության ոլորտներում՝ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ և զբաղվելով ակտիվ գիտական և մանկավարժական-դասախոսական գործունեությամբ: Եղել է ՀՀ տարբեր գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների անդամ։