«Բակլոֆեն-Ուսոլյե 25 մգ» դեղի մեկ սերիայի շրջանառությունը դադարեցվել է Հայաստանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2026 թվականի մարտի 10-ին տրվել է «Բակլոֆեն-Ուսոլյե 25մգ; (50/5×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Ուսոլյե-Սիբիրսկի քիմիական և դեղագործական գործարան» ԲԲԸ, Ռուսաստան) դեղի 031025 սերիայի (պիտանելիության ժամկետ՝ 10.2028թ․)  շրջանառության դադարեցման (հետկանչի) կարգադրագիր։ Այս մասին հայտնում է Տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

«Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մարտի 10-ին ստացված թիվ 03/1274-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Որակի հսկման լաբորատորայի փորձաքննության ընթացում հայտնաբերվել են շտկման ենթակա անհամապատասխանություններ սպեցիֆիկացիաների պահանջներին հարակից խառնուրդների (անհայտ խառնուրդ 1, անհայտ խառնուրդների գումարային քանակ) հայտնաբերման չափանիշով, անհարժեշտ է իրականացնել «Բակլոֆեն-Ուսոլյե 25մգ; (50/5×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Ուսոլյե-Սիբիրսկի քիմիական և դեղագործական գործարան» ԲԲԸ, Ռուսաստան) դեղի 031025 սերիայի հետկանչ:

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է դեղի հետկանչի ենթակա թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment