Հրթիռային հարված է հասցվել Բրյանսկ քաղաքին. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Ռուսաստանի Բրյանսկ քաղաքին։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ գովաբանելով ուկրաինացի զինվորների գործողությունները։

ՄԱԿ-ը արձագանքել է Բրյանսկի վրա հարվածին՝ հայտարարելով, որ դեմ է քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակման։

Նախնական տվյալներով՝ ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 37-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնել է Բրյանսկի նահանգապետը։

Leave a Comment