Ընտրություններին մասնակցելու ենք միայնակ կամ դաշինքով. Լևոն Զուրաբյան

Մասնակցելու ենք միայնակ կամ դաշինքով, այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Քանի որ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ աղավաղում են ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը (պրոֆեսիոնալիզմի բացակայության թե դիտավորյալ սխալ տպավորություն ստեղծելու նպատակով, կարևոր չէ), անեմ հետևյալ պարզաբանումը:

Հայ Ազգային Կոնգրեսը և նրա ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին բացառապես սեփական ցուցակով, լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով»,-գրել է նա։

Leave a Comment