Ուիթքոֆը՝ Ռուսաստանի կողմից Իրանին հետախուզական տվյալներ փոխանցելու լուրերեի մասին

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Իրանի հետ կիսվում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ակտիվների վերաբերյալ հետախուզական տվյալներով, նշել է, որ ռուսական կողմը հայտարարել է, որ նման տեղեկատվություն չի տրամադրում.

«Ես հետախուզության աշխատակից չեմ, ուստի չեմ կարող դա ձեզ ասել: Կարող եմ միայն նշել, որ նախագահի հետ երեկվա հեռախոսազրույցի ժամանակ ռուսական կողմը հայտարարել է, որ նման տեղեկատվություն չի տրամադրում: Ահա թե ինչ են նրանք ասել: Մենք կարող ենք վստահել նրանց խոսքին: Հուսանք, որ նրանք չեն կիսվի տեղեկատվությամբ»,– ասել է նա:

Leave a Comment