Երևանում բացվել է «Ծաղկեփունջ» միջազգային ցուցահանդեսը – Armenia Today

Երևանում բացվել է «Ծաղկեփունջ» միջազգային գեղարվեստական ցուցահանդեսը, որում ներկայացվել են տարբեր երկրների նկարիչների աշխատանքներ, հայտնում է Artrabbit-ը:

Դրանց թվում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, եվրոպական երկրները, Ռուսաստանը և Ղազախստանը։

Բոլոր աշխատանքները փոքր ձևաչափով են՝ մանրանկարներից մինչև A4 չափս: Ցուցահանդեսին մասնակցությունը բաց էր, սահմանափակումներ չկայինմ հեղինակների ազգության կամ բնակության վայրի վերաբերյալ:

Կազմակերպիչներն ընդգծել են, որ թեև ցուցահանդեսը բացվել է մարտի 8-ի նախօրեին, այն նվիրված է ոչ թե կանանց տոնին, այլ բնության և ծաղիկների թեմային:

Leave a Comment