«Իրանի դեմ գործողությունն ամրապնդել է Իսրայելի դիրքերը». Նեթանյահու

«Իրանի դեմ գործողությունն ամրապնդել է Իսրայելի դիրքերը». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել իր երկրի միջազգային հեղինակության վրա։

«Մենք կհասնենք փոփոխությունների (Իրանում), և մենք արդեն իսկ զգալի փոփոխությունների ենք հասնում Իսրայելի միջազգային հեղինակության հարցում»,- հայտարարել է Նեթանյահուն։

Վարչապետն այս կարծիքը հայտնել է Ազգային առողջապահության հանձնաժողով այցելության ժամանակ, և նրա խոսքերը տարածվել են վարչապետի գրասենյակի կողմից։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է հարվածել Իրանին և հույս ունի «ստեղծել պայմաններ» ժողովրդական ապստամբության և ռեժիմի փոփոխության համար Թեհրանում։

Leave a Comment