Կիևն այժմ վերահսկում է Դոնեցկի 15-17%-ը՝ վեց ամիս առաջվա 25%-ի համեմատ. Պուտին

Կիևն այժմ վերահսկում է Դոնեցկի 15-17%-ը՝ վեց ամիս առաջվա 25%-ի համեմատ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ստացած հաղորդագրությունների համաձայն՝ Կիևն այժմ վերահսկում է Դոնեցկի տարածքի մոտավորապես 15-17%-ը՝ վեց ամիս առաջվա 25%-ի համեմատ։

«Վերջերս մենք հաշվարկեցինք, որ Կիևի իշխանությունները վերահսկում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի մոտավորապես 25%-ը՝ ընդամենը վեց ամիս առաջ։ Ձեր գնահատականներով՝ որքա՞նն է Կիևի ռեժիմի վերահսկողության տակ», – հարցրել է Ռուսաստանի առաջնորդը Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինի հետ հանդիպման ժամանակ։

Պուշիլինը էլ պատասխանել է, որ Կիևն այժմ վերահսկում է ԴԺՀ տարածքի մոտավորապես 17%-ը։

«Ահա թե ինչ են նրանք ինձ հաղորդում՝ 15-17%», – նշել է Պուտինը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment