Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Չաուշի փողոցից դեպի Սիլիկյան թաղամաս տանող՝ ժողովրդին հայտնի շրջանաձև «կալցևոյում» (Սերվիսի խաչմերուկ–խմբ) բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Նշենք, որ այդ հատվածը արդեն ոչ միայն երևանցիների, այլ նաև մարզերից Երևան ժամանած վարորդների կողմից ստացել է «աջաբսանդալ» անունը, քանի որ ոչ միայն վարորդները, այլև հետիոտներն են շատ դեպքերում հայտնվում բավական վատ վիճակում, քանի որ նշված վայրում տեղադրված հետիոտների համար անցման լուսակիրները հանել են, ինչն էլ բավականին վտանգավոր իրավիճակներ է ստեղծում անցորդների համար։