Թրամփը կոչով դիմել է Իրանի ղեկավարությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Իրանի ղեկավարության հետ բանակցությունների անցկացումը։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նման շփումների հնարավորությունը կախված է պայմաններից։ Թրամփը նշել է, որ որոշ հանգամանքներում նման քննարկումները կարող են տեղի ունենալ, սակայն հավելել է, որ իրավիճակը պահանջում է մանրակրկիտ գնահատում։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը քննադատել է Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնում։ Թրամփը կարծիք է հայտնել, որ վերջինս չի կարողանա խաղաղության պայմաններում կառավարել։

Նա նաև նշել է, որ, իր գնահատմամբ, նոր առաջնորդը չի կարողանա ապրել խաղաղ պայմաններում։

Leave a Comment