Ո՞ւմ է «Թլոշ Արփոն» հիմարի տեղ դրել… Արփոն փորձել է ՔՊ-ի վարկանիշի անկումը ներկայացնել որպես անխուսափելի՝ բնական քաղաքական գործընթաց այն դեպքում, երբ իրականում որևիցե իշխանության վարկանիշի փոփոխությունը պայմանավորված է լինում կոնկրետ քաղաքական քայլերով, երկրի տնտեսական վիճակով և հասարակական վստահությամբ։ Եթե երկրում իրավիճակը լավ է, ինչպես պնդել է թուրք տղամարդկանց հանդեպ յուրահատուկ զգացմունքներ տածող ՔՊ-ականը, ապա ՔՊ-ի վարկանիշը պետք է գոնե մնար նույնը, համաձայն չե՞ք, այսինքն՝ ավելի քան 50%:
Արփոն պետք է բացատրեր, թե ինչու է հասարակությունը կորցրել վստահությունն իրենց հանդեպ, բայց քանի որ չի կարող մեկ առ մեկ թվարկել այն բոլոր կորուստներն ու աղետը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը կրել են վերջին տարիներին, ինքն իրեն դրել է հիմար իրավիճակում՝ դուրս տալով հակագիտական բաներ:
Ինչ վեաբերում է նոր հարցում անցկացնելու վերաբերյալ Արփոյի առաջարկությանը, ապա սա ուղղակի ծաղր է. ՔՊ-ի խնդիրը ոչ թե նոր հարցումներ անցկացնելն է, այլ վարվող քաղաքականության իրական վերանայումն ու հանրության հետ կապի վերականգնումը, որին անհնար է հասնել տեսախցիկների առջև պոպոկի սուջուխ ու «պեռաժկի» կրծելով։ Չնայած ինչ էլ անեն, արդեն ուշ է, իրավիճակ փրկելու ձև ուղղակի չունե
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: