«Ամուսինս այդ քայլին չէր գնա, նա անմեղ է». Ժենյա Տերչանյան

«Ամուսինս այդ քայլին չէր գնա, նա անմեղ է». Ժենյա Տերչանյան

«Ամուսինս՝ Արթուր Տերչանյանը բեռնատարի վարորդ էր՝ Վրաստանից Ռուսաստան բեռներ էր տեղափոխում: Նա ճանապարհը հատել է օրինական՝ Վրաստան-Հայաստան-Ռուսաստան միջպետական ճանապարհներով: Բեռը հասցրել է նշված կետ: Վրաստան վերադառնալու ճանապարհին 3 օր սպասել է Լարսի անցակետում, հետո իմացել է դեպքի մասին, իրեն կանչել են ոստիկանություն»,- «Մեդիա կենտրոն»-ում ասել է 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթեցման գործում մեղադրվող Արթուր Տերչանյանի կինը՝ Ժենյա Տերչանյանը:

«Ես, իրեն լավ ճանաչելով, վստահ եմ, որ ամուսինս այդ քայլին չէր գնա: Նա չէր վտանգի իր, իր ընտանիքի կյանքն ու ապագան: Վստահ եմ, որ ինքն անմեղ է»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթեցվել, որի հետևանքով 3 մարդ էր զոհվել: ՌԴ-ն դա որակել էր ահաբեկչություն: Գործով ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ ՀՀ 3 քաղաքացի: 2025 թվականի նոյեմբերի 27-ին ՌԴ-ի անունից կայացվել էր դատավճիռ՝ մեղադրյալները դատապարտվել էին ցմահ ազատազրկման, այդ թվում՝ Արթուր Տերչյանյանն ու ՀՀ ևս 2 քաղաքացի:

«Ամուսինս այդ քայլին չէր գնա, նա անմեղ է». Ժենյա Տերչանյան

Leave a Comment