Թուրքիայի օդային տարածքին ուղղված հրթիռները իրանական ծագում չունեն. Արաղչին՝ Ֆիդանին

Թուրքիայի օդային տարածքին ուղղված հրթիռները իրանական ծագում չունեն. Արաղչին՝ Ֆիդանին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը անընդունելի է, և որ Թուրքիան շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։

«Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան տարածաշրջանային անվտանգությունը խաթարող և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկող գործողություններից»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նախարար Արաղչին էլ, իր հերթին, հայտնել է, որ Թուրքիայի օդային տարածքին ուղղված հրթիռները իրանական ծագում չունեն, և որ այդ հարցի վերաբերյալ լիարժեք հետաքննություն կանցկացվի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment