ՔԿ-ն հայտնել է Քանաքեռ-Զեյթունում ընկերոջ սպանության մեջ կասկածվող անձի կալանավորման մասին

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն շրջանում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձի ձերբակալման մասին։

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը մարտի 8-ին վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է տուժողի մեջքի և որովայնի հատվածին՝ սպանելով նրան, այնուհետև դիմել է փախուստի:

Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, առավելագույն պատիժը՝ 15 տարի ազատազրկում):

Մարտի 9-ին Ա.Ս-ն առերևույթ սպանություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:

Leave a Comment