
Ադրբեջանի նախագահը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ փոփոխությունների համաձայն, Սահմանադրությունից հանվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները։ Նոր խմբագրության մեջ նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։