«Իրանը չի համաձայնի հրադադարի, քանի դեռ դաս չի տվել հարձակվողներին»․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանը չի համաձայնի հրադադարի, քանի դեռ դաս չի տվել հարձակվողներին, որպեսզի նրանք այլևս չքննարկեն Թեհրանի դեմ ռազմական գործողությունները, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մենք կտրականապես չենք ձգտում հրադադարի։ Մենք համոզված ենք, որ պետք է ագրեսորի դեմքին հարվածել, որպեսզի նա դաս քաղի և այլևս երբեք չմտածի Իրանի դեմ ագրեսիայի մասին», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է խզել «պատերազմ-բանակցություններ-հրադադար, ապա նորից պատերազմ» ցիկլը։

Leave a Comment