Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
Երբ Ադրբեջանն արդեն նաև Իրանին է տարածքային պահանջներ ներկայացնում պետական հեռուստաընկերության եթերում․
«Կարծում եմ՝ այսօր ամեն ինչ իր անունով կոչելու ճիշտ ժամանակն է։ Մենք այսօր պետք է առանց վարանելու ասենք, որ Թավրիզն Ադրբեջան է։ Սա ոչ մի դեպքում Իրանի նկատմամբ տարածքային հավակնություն չէ, այլ պարզապես պատմական իրողություն։ Թավրիզը, Արդաբիլը, Խոյը, Ուրմիան, Զանջանը պատմական ադրբեջանական հողեր են։ Ինչ-որ մի օր Թավրիզը և Իրանի կազմում գտնվող մեր մյուս հինավուրց հողերը ձեռք կբերեն իրենց ազատությունը»։