Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում ռեժիմի փոփոխության ծրագրերը ձախողվել են։
Աբբաս Արաղչին ասել է, որ սկզբնական ծրագիրը եղել է «արագ և մաքուր հաղթանակի» հասնելը ընդամենը մի քանի օրում։
«Նրանք կարծում էին, որ կարող են երկու-երեք օրում հասնել ռեժիմի փոփոխության և արագ հաղթանակի, բայց ձախողվեցին։ Ա պլանը ձախողվեց։ Հիմա նրանք փորձում են իրականացնել այլ ծրագրեր, բայց նրանք նույնպես ձախողվում են», – նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Չեմ կարծում, որ նրանք ունեն որևէ իրատեսական վերջնախաղ, պարզապես սկսել են կուրորեն հարձակվել մեզ վրա»,- ասել է նա։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանի հակառակորդները չունեն հակամարտությունը դադարեցնելու իրատեսական սցենար։
Նրա խոսքով՝ երկրի դեմ հարձակումները շարունակվում են առանց հստակ ռազմավարության։ Նախարարը ընդգծել է, որ միջադեպից հետո ԱՄՆ-ի հետ բանակցությունները այլևս սեղանին չեն։
