Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան – Նորություններ 10.03.2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև 2026 թվականի մարտի 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիման վրա, իրանցի ժողովրդի ընթացիկ կարիքները հոգալու նպատակով, Իրան է ուղարկվել հումանիտար օգնություն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, պետության ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաներով Իրան ուղարկված հումանիտար օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2,4 տոննա շաքարավազ, ավելի քան 4 տոննա ջուր, մոտ 600 կգ թեյ, շուրջ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ:

 

Leave a Comment